Ունենք ավելի լավ բանակ, վաղը սրանից ավելի լավն ենք ունենալու․ ՊՆ փոխնախարար
«Բանակում կան խնդիրն եր, որոնք հընթացս լուծվում են։ Դրանց մասին որևէ մեկը չի էլ ուզում թաքցնել»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Արման Սարգսյանը։
Նրա խոսքով, հիմա ունեք ավելի լավ, կազմակերպված բանակ՝ թե հիգիենայի, թե՛ կենցաղային պայմանների առումով
«Վաղը սրանից ավելի լավն ենք ունենալու։ Ամեն աշխատանք իրականացվում է որակով, որակի նկատմամբ հսկողությամբ, և բոլոիս համար դա պետք է լինի ակնհայտ իրողություն ու ուրախացնի»,-ասաց Ա. Սարգսյանը։