Ռուսական բանակը ոչնչացրել է Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքեր
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Մոսկվա թռչող ևս երկու անօդաչու թռչող սարքեր:
Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Նրա խոսքով՝ վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Ուրբաթ օրը Սոբյանինը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ հետ է մղել Մոսկվա ուղղվող 107 անօդաչու թռչող սարքերի հարձակումը։
Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի 81-ամյակի առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված հրադադարը ուժի մեջ է մտել մայիսի 8-ին։