ԱՄՆ-ն հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին
Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները մայիսի 14-15-ը Վաշինգտոնում կանցկացնեն մանրամասն քննարկումներ՝ համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի կնքման նպատակով։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը։
Նա նշել է, որ բանակցությունները կստեղծեն շրջանակ՝ համաձայնագրերի համար՝ երկարատև խաղաղության, Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման, սահմանների սահմանազատման և մարդասիրական օգնության ու վերակառուցման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը ընդգծել է, որ Վաշինգտոնը ողջունում է կողմերի մասնակցությունը գործընթացին՝ նշելով, որ երկարատև խաղաղությունը հնարավոր է Լիբանանում պետական իշխանության լիակատար վերականգնման և «Հեզբոլլահ»-ի զինաթափման դեպքում, որը ԱՄՆ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն։