ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Իսլամաբադում
Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Իսլամաբադում։
Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը, երրորդ երկրների միջնորդությամբ, աշխատում են փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը կսահմանի մեկամսյա բանակցային գործընթացի պայմանները՝ հնարավոր է՝ հակամարտությունը դադարեցնելու համար։
Նշվում է, որ եթե առաջընթաց գրանցվի, կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ երկարաձգել նախնական մեկամսյա բանակցային ժամկետը։