ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված նավին. կան զոհեր
ԱՄՆ զինված ուժերը ևս մեկ հարված են հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար օգտագործվող նավին։
ԱՄՆ Հարավային հրամանատարությունը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հրամանատարության տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ մեկը՝ ողջ է մնացել։
Հարավային հրամանատարությունը նաև տեղեկացրել է ԱՄՆ ափային պահպանությանը՝ ակտիվացնելու իր որոնողական-փրկարարական աշխատանքները: