Newspress-ի հաշվին շատ լրատվական կայքեր այս օրերին ուզում են օպերատիվ երևալ
Ապրիլյան պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից newspress-ը ԵԿՄ-ի հետ համատեղ նկարահանումներ է իրականացնում առաջնագծի տարբեր կետերում: Այս ընթացքում newspress.am-ի թղթակից Անի Գևորգյանը լուրջ աշխատանք է կատարում, սակայն որոշ լրատվական կայքեր, մեր որոշ չինովնիկների նման, սեփականն են դարձնում ուրիշի աշխատանքը` կորցնելով գործընկերային բարեխղճությունը:
Newspress.am-ը հորդորում է լրատվական կայքերին, մեր սեփական աշխատանքը կայքում տեղադրելուց առաջ` հղում տալ newspress.am-ին և ԵԿՄ-ին: