Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուն ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով սատկել է
Բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով սատկել է՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։ Հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
«Ցավով տեղեկացնում ենք, որ բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով սատկել է՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։
Կոչ ենք անում քաղաքացիներին և հատկապես վարորդներին՝
լինել առավել զգոն անտառամերձ և պահպանվող տարածքներին հարակից ճանապարհահատվածներում,
Ազնվացեղ եղջերուն Հայաստանի կենսաբազմազանության կարևոր տեսակներից է, և վերջին տարիներին իրականացվող վերականգնման ծրագրերի շնորհիվ քայլեր են արվում տեսակի պոպուլյացիան բնական միջավայրում վերականգնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր կորուստ ցավալի է և մեծ հարված է բնապահպանական այդ ջանքերին»։