Լրատվամիջոցները նոր և անսովոր իրավիճակում էին հայտնվել. Աշոտ Մելիքյանը` քառօրյա պատերազմի մասին
Գնահատելով լրատվամիջոցների աշխատանքը քառօրյա պատերազմի ընթացքում, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատում է, որ որևէ կարևոր, շրջադարձային իրադարձություն չվրիպեց ԶԼՄ-իուշադրությունից:
«Լրատվամիջոցների ներկայացուցիչները նոր և անսովոր իրավիճակում էին հայտնվել. 1990-ական թվականներին տեղի ունեցածն ու պայմաններն այլ էին, քան այսօր է: Այն ժամանակ այսպիսի տեխնոլոգիաներ չկային, ինտերնետ չկար, օպերատիվության առումով բարդություններ կային, իսկ այսօր այդ ամենը կա: Կարելի է ասել` մի կողմից հնարավորություններն են ավելացել, մյուս կողմից` պատասխանատվությունը»,- ասում է Մելիքյանը` հավելելով, որ կային նաև թերություններ:
Նրա գնահատմամբ` թեև առաջին օրերին փաստերի պակաս էր զգացվում, սակայն այդ բացն անմիջապես լրացվեց, երբ հայկական լրատվամիջոցների թղթակիցները մեկնեցին Արցախ և սկսեցին այնտեղից թարմ ու հավաստի լուրեր հաղոևդել: