«Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներԵվրոպայում ՆԱՏՕ ուժերի հրամանատարը Ռուսաստանի և ՆԱՏՕ հակամարտությունն անխուսափելի չի համարումՌուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկներըԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՀայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆՏեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները ծանոթացել են COP17-ի կազմակերպման աշխատանքներին«Զվարթնոցում» առաջիկայում անձինք իրենք ինքնուրույն կապահովեն իրենց անցումը, եթե ունեն կենսաչափական (տեսանյութ)Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունըAP․ Իրանը խոցել է ավելի քան 115 թիրախ Մերձավոր Արևելքի ամերիկյան 26 ռազմակայաններումՖրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքԼույս չի լինի բազմաթիվ հասցեներումՄերկելը կոչ է արել երկրի պատմության մեջ առաջին անգամ կնոջ ընտրել Գերմանիայի նախագահՄեծ Բրիտանիայի ՊՆ-ն ոստիկանությանը մեղադրել է բրիտանուհու հանդեպ բռնություն գործադրած ամերիկացի զինծառայողի գործն ԱՄՆ-ին ապօրինի փոխանցելու մեջՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինԷրդողանն ու Զելենսկին Ստամբուլում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հեռանկարներըԵրեւանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում միմյանց նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքովՓաշինյանը կարևորել է միջազգային փորձի ներգրավումը կենսաչափական համակարգի ներդրման գործում«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակըՀաշված ժամեր են մնացել. կլինի՞ Մխիթարյանը մեկնարկային կազմում, թե՞ ոչՓաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներինՓաշինյանի կեղծ երկընտրանքը՝ վասալիտետ կամ պատերազմի սպառնալիք․ ՍուրենյանցԶելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցՔննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական ընկերության միջև համագործակցության հեռանկարներըԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՄենք մոտենում ենք Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելուն․ ԹրամփԱդրբեջանի ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը նաև Սև լճի հատվածումՄիրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ՀՀ մոտեցումներըԱՄՆ-ից ստացվել է տեղեկություն Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին․ ՌԴ ԱԴԾՀանրապետականների պարտության դեպքում Թրամփը կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածներըBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահԻրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները․ ԱրաղչիԱվտովթար՝ Լոռու մարզում․ 75-ամյա վարորդը «Jeep Compass»-ով բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներԱնթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում․ ԱբրահամյանԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo
Վանաձորում բեռնատարի հետ բախումից շտապօգնությունով տեղափոխվող բուժառուն մահացել է, բուժքույրը՝ տեղափոխվել հիվանդանոց
Քորայի և Ախթալայի վանքերի որմնանկարների ուշագրավ զուգահեռները՝ ըստ Տեր Հեթումի6.6 մլն դրամ՝ Էրիկին, 4.4 մլն դրամ՝ Իվետա Մուկուչյանին. Էջմիածնի տոնակատարության հաշիվը դեռ փակված չէ. «Հետք»
Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները․ Աշոտյան
Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբանՇուշան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է «Երազ իմ երկիր Հայաստան» երգը Վազգեն Սարգսյանի առաջարկով դարձել հայոց բանակի հիմնըԱրարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներըՄանվել Խնձրցյանը պարտվեց 1/8 եզրափակչում․ դեռ կարող է շարունակել պայքարըՆոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԱդրբեջանն օկուպացված Կովսականում հիդրոէլեկտրակայան է կառուցումՖրանսիայում բրենդային խանութների սեփականատերերը խանութի դիմաց բարիկադներ են կառուցում
Միջազգային

Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

Վերջին օրերին Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները հոդվածներ են հրապարակում 2019 թվականից երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ալի Ասադովին պատկանող բիզնես-կայսրության վերաբերյալ։ Կայքերից մեկի հրապարակած «Ալի Ասադովի բիզնես և շինարարական կայսրությունը» հոդվածի համաձայն՝ երկրի վարչապետին է պատկանում Բաքվի տարբեր շրջաններում գտնվող 7 շենք, 5 ռեստորան և 1 հյուրանոց։

Ըստ հոդվածագրի՝ նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնյաներից պահանջում է պրոֆեսիոնալիզմ, համեստություն, քաղաքավարի վարքագիծ, օրենքի պահպանում։ Պաշտոնյաները չպետք է կաշառք վերցնեն, չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները՝ անձնական շահի համար: Հոդվածում, սակայն, Ասադովն Ալիևի այս հրահանգներին չհետևող պաշտոնյայի օրինակ է ներկայացված:

Ըստ «Qafqazinfo»-ի՝ նույնիսկ երբ Ասադովը նախագահի աշխատակազմում էր, նրա անունը շրջանառվում էր բիզնես գործունեությանը վերաբերող հարցերում։

«Բաքվի ամենահայտնի ու թանկ գնահատվող վայրերից մեկում՝ Դրոշի հրապարակի դիմաց, գտնվում է «Manqal» ռեստորանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Ալի Ասադովին։ Իր մասշտաբով ու շքեղությամբ այն չի կարող ուշադրություն չգրավել»,-ասված է հոդվածում։ Ռեստորանի մոտակայքում է գտնվում «Beer Hall» ռեստորանը։ Նշվում է, որ երկու կառույցների արժեքը հասնում է միլիոնների։

«Manqal» անունով մեկ այլ ռեստորան էլ գործում է Զագուլբա բնակավայրում։

Ասադովին պատկանող բիզնեսներից «Narşərab» ռեստորանային համալիրը գտնվում է Բիբի-Հեյբաթ բնակավայրում, իսկ համալիրին կից՝ «Sapphire» հյուրանոցն է։ Ադրբեջանի վարչապետին է պատկանում նաև Բաիլում գործող «Ocaqbaşı» ռեստորանը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ «վարչապետի աշխատավարձը բավարար չէր լինի այս ամբողջ անշարժ գույքը ձեռք բերելու համար»։

Ալի Ասադովի անվան հետ կապված անշարժ գույքի ցանկը չի սահմանափակվում վերը թվարկածներով․ դրանում ներառված են նաև՝ Սաբայիլի շրջանում չորսհարկանի գրասենյակային շենք, ոչ բնակելի շենք Խաթայի շրջանում, բնակելի տներ Յասամալիի, Սաբայիլի շրջաններում, բնակելի համալիր Սաբունչիի շրջանում, երեք բազմահարկ շինություններ Բաիլում և այլն։

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցն Ասադովին մեղադրում է նաև «արտահոսքերի» կազմակերման մեջ։ «Ալի Ասադովն իր «սիրելի» լրագրողների միջոցով հանրային դաշտ է բերում նախարարների կաբինետի փակ նիստերում քննարկվող հարցերը՝ փորձելով ինչ-որ մեկին մեղադրել։ Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ երևույթին, չի գիտակցում, որ Ադրբեջանը փոքր երկիր է, և դժվար չէ պարզել, թե ով ինչ է շնչում, և ով ում հետ է շփվում»,- գրում է հոդվածագիրը։

Առհասարակ՝ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները չեն համարձակվում պատրաստել և հրապարակել նման բովանդակության նյութեր` առանց «վերևից եկող» հրահանգների: Ասադովի մասին նման հոդված հրապարակելն, առանց իշխանությունների համաձայնության կամ առնվազն լուռ հաստատման, թվում է՝ անհավանական է:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանում իշխանամետ, վերահսկվող լրատվամիջոցները հրապարակում են հոդվածներ պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ՝ նման նյութերը սովորաբար հրապարակվել են պաշտոնյաների պաշտոնանկություններից հետո: Ասադովն, ի դեպ, դեռ չի հեռացվել ու շարունակում է պաշտոնավարել:

Այդ դեպքում ո՞րն է նման հոդվածի հրապարակման նպատակը:

Ըստ փորձագետների՝ մամուլում տարածված նման հրապարակումները նպատակ ունեն վարչապետին «սպառնալ» կամ «պատժել»։ Միևնույն ժամանակ փորձ է արվում ընդգծել և հասարակական կարծիքում ներդնել «Իլհամ Ալիևը լավն է, շրջապատը՝ վատը» թեզը։

Կասպիական հետազոտությունների և վերլուծության կենտրոնի տնօրեն Էլման Ֆաթթահը կարծում է, որ կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցներում վարչապետի մասին նման հոդվածների հրապարակումը կարող էր թույլատրվել միայն նախագահի վարչակազմի կողմից, սակայն ճիշտ չէ ակնկալել, որ նա անմիջապես կհեռացվի պաշտոնից։

«Երբեմն նման տեղեկատվության արտահոսքերը պարզապես հսկողության շրջանակներում փոխանցվող հաղորդագրություններ են և կարող են չհանգեցնել կոնկրետ քայլերի: Սակայն, եթե նման տեղեկատվության հոսքը շարունակական է, դա կարող է հանգեցնել դիրքորոշման փոփոխության կամ ազդեցության ոլորտի սահմանափակման: Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք բացահայտումները շարունակական կլինեն, թե՞ ժամանակավոր»,-ասել Էլման Ֆաթթահը:

Քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլին, որը նախագահ Հեյդար Ալիևի նախկին խորհրդականն էր, ընդգծել է, որ նման տեղեկությունների տարածումը վկայում է այդ պաշտոնյային «հարվածելու» նախապատրաստության մասին։ «Նման պրակտիկա կար Հեյդար Ալիևի օրոք։ Մարդուն աշխատանքից ազատելիս նախ ձևավորվում էր նրան մերկացնող հասարակական կարծիք, ապա քննարկվում էր նրա գործը․ այս անգամ իրականացվում է ավելի լայնածավալ հակաքարոզչական գործողություն»,-հավելել է նախկին խորհրդականը։

Նախկին դեսպան Արիֆ Մամեդովը նույնպես կարծում է, որ այս ամենն Ասադովին պաշտոնից հեռացնելու ազդանշան է։ «Ընդհանուր առմամբ Ադրբեջանում արդեն իսկ կա նման ավանդույթ. նախքան որևէ մեկին «հարվածելը», նրա ունեցվածքը և նրա դեմ հոդվածները հրապարակվում են կառավարական լրատվամիջոցներում։ Այստեղ բոլորը հասկանում են, որ Ալի Ասադովի գիրքը փակ է»,-ասել է Մամեդովը։

Նրա խոսքով սա կարող է կապված լինել անվերահսկելի բիզնես գործունեության հետ։ «Ադրբեջանում յուրաքանչյուր պաշտոնյա ունի հարստացման որոշակի սահմանաչափ և եթե սահմանաչափը գերազանցում ես, այդ ունեցվածքը կարող է հետ վերցվել կամ վնասի փոխհատուցում պահանջվել։ Կարևոր է, որ իշխանությունները չանցնեն «կարմիր գծերը»»,-հավելել է նախկին դեսպանը։

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ֆուադ Գահրամանլին էլ հարց է բարձրացրել, թե ինչո՞ւ Իլհամ Ալիևը չի ազատում Ալի Ասադովին։ Չնայած այն հանգամանքին, որ կառավարական լրատվամիջոցները հրապարակել են հոդվածներ Ալի Ասադովի կոռուպցիոն փաստերի մասին, նա շարունակում է մնալ իր պաշտոնում։ Ըստ  գործչի՝ կոռուպցիան արդեն օրինականացվել է երկրի ամենաբարձր մակարդակով։

«Անցյալ անգամ գրել էինք, որ եթե Ալի Ասադովը մնա իր պաշտոնում այս հոդվածներից հետո, դա կնշանակի, որ Իլհամ Ալիևը բացահայտ ընդունել է իր կառավարությունում կոռուպցիայի իրողությունը։ Այդպիսով՝ նա ևս մեկ անգամ ուղերձ է հղել հասարակությանը, որ դուք նույնպես պետք է հաշտվեք այս իրավիճակի հետ։ Ակնհայտ է նաև, որ այս երկրում ոչ թե օրենքներն ու իրավական համակարգն են որոշում, թե ով է հանցագործություն կատարել, այլ ինքը՝ Իլհամ Ալիևը»,-նշել է Գահրամանլին։

Այնուամենայիվ՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական իշխանական լրատվական դաշտում Ասադովի շուրջ օղակը սեղմվում է, չեն բացառվում առաջիկայում նրա անձի շուրջ նոր բացահայտումները, անգամ՝ պաշտոնանկությունը։ Իշխանամետ լրատվամիջոցներում տարածվող նյութերն արտացոլում են Ադրբեջանի իշխող վերնախավի ներսում քաղաքական պայքարը, որն այս դեպքում ուղղված է Ասադովի դեմ։ Այս իրավիճակը փաստում է, որ երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ունի ընտրովի և քաղաքականացված բնույթ, իսկ որոշումները պայմանավորված են ոչ թե օրենքով, այլ՝ իշխանության ներսում ուժերի հարաբերակցությամբ։