Պետք է պայքարել՝ թույլ չտալու մեր ինքնության աստիճանական խեղաթյուրումը, քայքայումը տեղի ունենա. Արցախի ՄԻՊ
«Շնորհավորում եմ Շուշիի ազատագրման կապակցությամբ ու այնպես չէ, որ այդ ազատագրումը մեկ անգամ պետք է լինի։ Եթե հայ ժողովուրդն իր մեջ ունենա պայքարելու, իր ունեցածին տեր կանգնելու կամքը, մի օր մայիսի 9-երը կրկնվելու են»,- Կարեն Բեքարյանի «Միջազգային մատրիցա» գիքի շնորհանդեսին տեղի ունեցած քննարկմանն ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, որ նման օրերը պետք է հիշել. «Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան ամեն կերպ փորձում են ինձ ու հարյուր հազարավորների ապացուցել, որ 30 տարվա մեր արժանապատիվ կյանքը Արցախում պատանդառություն էր ինչ-որ գեո-քաղաքական ուժերի ձեռքին։ Այս իրավիճակում շատ ավելի շատ պետք է խոսվի մայիս 8, 9 սեպտեմբերի 2, մնացած օրերի կարևորությունների մասին։
Հենց այդ ճանապարհով պետք է պայքարել՝ թույլ չտալու մեր ինքնության աստիճանական խեղաթյուրումը, քայքայումը տեղի ունենա»։