Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները կայցելեն Կիև գարնանը կամ ամռանը. Զելենսկի
Ուկրաինան ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները կայցելեն Կիև գարնանը կամ ամռանը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը ներկայացրել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի՝ ԱՄՆ-ում հանդիպումներից հետո ներկայացված զեկույցի արդյունքները։
«Բանակցությունները բովանդակալից էին։ Մենք համաձայնության ենք գալիս անհրաժեշտ այցելությունների ժամանակացույցի շուրջ և ակնկալում ենք, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները կժամանեն Կիև գարնանը կամ ամռանը։ Հուսով ենք, որ այս անգամ կկարողանանք իրականացնել մեր ծրագրերը և ակտիվացնել դիվանագիտությունը», - նշել է նախագահը։