Պուտինը պատրաստ է ԵՄ-ի հետ բանակցությունների. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցություններ վարել Եվրամիության հետ, սակայն Ռուսաստանը ինքնուրույն նման շփումներ չի նախաձեռնի:
Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը պատրաստ է բանակցություններ վարել բոլորի հետ։ Նա բազմիցս հայտարարել է այդ մասին։ Ռուսական կողմը չի նախաձեռնել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խզումը։ Դա Բրյուսելն ու առանձին եվրոպական մայրաքաղաքներն են նախաձեռնել», - ասել է Պեսկովը, ինչպես մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք պատրաստ կլինենք առաջ մղել մեր երկխոսությունը այնքանով, որքանով եվրոպացիները պատրաստ կլինեն։ Սակայն, ինչպես Պուտինը բազմիցս հայտարարել է, եվրոպացիների կողմից ընդունված դիրքորոշումից հետո մենք ինքներս նման շփումներ չենք նախաձեռնի», - ասել է նա։