Պայթյուն Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Ջեթենի կուսակցության գլխամասային գրասենյակում
Պայթյուն է տեղի ունեցել Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Ջեթենի գլխավորած D66 քաղաքական կուսակցության գլխամասային գրասենյակում։
Ոստիկանությունը մեկ ժամ անց ձերբակալել է կասկածյալին։ Պարզվել է, որ տղամարդը ճայթրուկ կամ ինքնաշեն հրավառության սարք է նետել գրասենյակի դռան փոստային անցքի մեջ։
Պայթյունի պահին գրասենյակում մոտ 30 մարդ է եղել. ոչ ոք չի տուժել։
Պատուհանը կոտրվել է, և շենքը լցվել է ծխով։ Մեկնաբանելով միջադեպը՝ Ջեթենը այն որակել է որպես վախկոտ և սպառնալից գործողություն: