Ադրբեջանն օկուպացված Ակնայում կկառուցի մոտ 430 անհատական բնակելի շենք
Ադրբեջանն օկուպացված Արցախի Ակնայի շրջանում, քաղաքի կենտրոնի հետ մեկտեղ, գյուղերում շարունակում է լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքները:
Ակնայի, Վարանդայի և Մարտակերտի շրջանների այսպես կոչված վերակառուցման, շինարարության և կառավարման ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թարանա Գուլիևան նշել է, որ շինարարությունը տեղի կունենա փուլերով:
Նրա խոսքով՝ առաջին փուլը ներառում է ընդհանուր առմամբ 427 անհատական բնակելի շենքերի՝ մեկ, երկու, երեք, չորս և հինգ սենյականոց բնակարանների կառուցում: Նախատեսվում է նաև 13,9 կիլոմետր երկարությամբ գյուղական ճանապարհների կառուցում:
Վերականգնման նախագծերը ուղղված են ոչ միայն շենքերի կառուցմանը, այլև ժամանակակից, կայուն և անվտանգ կենսապայմանների ստեղծմանը: