Ձեր վերաբերմունքն ու ժպիտը տեսնելով՝ ավելի պարտավորված եմ զգում. Ծառուկյանը շարունակում է ջերմ հանդիպումները
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները մշտապես ջերմ ու անմիջական մթնոլորտում են անցնում։ Այս անգամ Հահիկ Ծառուկյանը չնախատեսված այց է ունեցել Արարատի մարզի Նորակերտ գյուղ, ապա հանդիպումները շարունակվել են Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում։
«Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։ Բաց ու անկաշկանդ երկխոսության ընթացքում փորձեցինք մարդկանց հետաքրքրող, անգամ ամենացավոտ հարցերին տալ անկեղծ ու շիտակ պատասխաններ։ Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր ու անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա, ստեղծել ու արարել և վստահությամբ նայել իրենց ու իրենց երեխաների ապագայի»,-նշում է Ծառուկյանը։