Uեռшկան բռնnւթյшն ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. Ռուբեն Մելիքյան
Վեդիում սեռական բռնության ենթարկված քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել, ի հայտ են եկել մի շատ կարևոր փաստ։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանն ասաց, որ երկու հոդվածով է վարույթ հարուցվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն, ենթադրյալ դանակահարության դեպք, սեռական ոտնձգություն կատարած անձի նկատմամբ։ Նա նշեց, որ այսօր խափանման միջոցի հետ որոշում կկայացվի։
«Փոխանցել եմ հորեղբորը, որ կալանավորել են դրանց, պաշտոնանկություններ են եղել։
Հիշեցնենք, որ Վեդիում անչափահասների բռնության գործով երկու անձ երկու ամսով կալանավորվել են։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):