Իրանը հարվածներ է հասցնում Արաբական Միացյալ Էմիրություններին
Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) ՀՕՊ ուժերը հետ են մղում Իրանից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները:
Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցում։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԱՄԷ-ում լսվող ձայները պայմանավորված են հրթիռային և անօդաչու թռչող սարքերի գործողություններով:
Հանրությանը նաև կոչ է արվում պահպանել հանգստություն և հետևել համապատասխան մարմինների կողմից տրված անվտանգության հրահանգներին։
Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄԷ-ն ավելի շատ է տուժել իրանական հրետակոծությունից, քան որևէ այլ երկիր։