Մոտ 350 անտուն ադրբեջանցի է ուղարկվել բնակվելու օկուպացված Ակնա և Մարտակերտ քաղաքներում
Անտուն ադրբեջանցիների նոր խմբեր են տեղափոխվել բնակվելու օկուպացված Արցախի Ակնայի և Մարտակերտի շրջաններ:
Հաշվետվության համաձայն՝ Ակնա է ուղարկվել 41 ընտանիք (156 մարդ), իսկ Մարտակերտ՝ 57 ընտանիք (206 մարդ)։
Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Բնակիչները երախտագիտություն են հայտնել պետության ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ համապարփակ պետական աջակցության համար: