Իրանը Իրաքի հետ սահմանին փորձարկում է գազատարը
Իրանը Իրաքի հետ սահմանին փորձարկում է գազատար, որով մայիս-հունիսին կմատակարարվի գազ։
Այդ մասին տեղեկացնբում է իրանական Shana լրատվական գործակալությունը:
Իրանական գազի արտահանման ազգային ընկերության ղեկավար Մոհամմադ Ալի Էմաման հայտարարել է, որ Իրանը 9 ամսվա ընթացքում Իրաքին կմատակատարի 7 միլիոն խորանարդ մետր գազ։
Իրանից Իրաք գազի մատակարարումների ծավալն ընթացքում աճելու է և հասնելու է օրական 25 միլիոն խորանարդ մետրի։ Իրանն ու Իրաքը գազի մատակարարումների վերաբերյալ պայմանագիրը ստորագրել են 2015 թվականի նոյեմբերին։
Գազը մատակարարվելու է 270 կիլոմետրանոց խողովակաշարով, որը Պարսից ծոցում գտնվող իրանական «Հարավային Փարս» հանքավայրից ձգվում է դեպի Իրաք։