Դեռ տարեսկզբին հայտնաբերված հանցագործությանը կարելի էր վերջ դնել և աղջիկների անունները չշահարկեին այսչափ, եթե համակարգի առաջին դեմքն իր տեղում լիներ
Վեդիիում անչափահաս աղջիկների նկատմամբ տեղի ունեցածի անմիջական մեղավորն իրավական համակարգն է։ Իսկ ավելի կոնկրետ՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Սա է մերօրյա իրականությունը․ ինչի՞ մասին է խոսքը, երբ հանցագործությունը փորձում է կոծկել ոլորտի առաջին դեմքն ու պատասխանատուն։
Իրականում այս ամենը չպետք է այսքան հնչեղություն ստանար, և բոլորը չպետք է իմանային երեխաների անունները, քանի որ կարելի էր դեռ տարվա սկզբին հայտնաբերված հանցագործության հատկանիշներով վերջ դնել այս խայտառակ ու սարսափելի դեպքի շարունակականությանը...
Ու, անգամ այս ամենին հնչեղություն տալուց ու բացահայտելուց հետո էլ, զավեշտ է, քանի որ հանցագործությունն իրականացնողներին պատժելու փոխարեն, երեխաների հորեղբորն են պատասխանատվության ենթարկել։
Դեռ մի բան էլ, Քննչականի պետ Արթուր Պողոսյանը հորջորջում է, թե՝ երեխաների շահից է բխել, որ հանցագործներին դեռ տարվա սկզբից չեն բռնել։
Սա համակարգի ողբերգությունն է։
Համակարգի անգործությունն է դրդել հորեղբորը սեռաքաղց սրիկաների հետ անձամբ հաշվեհարդար տեսնել։ Ու հիմա, փոխանակ իրենց գործում զլացած իրավապահներին ու հանցագործներին պատժելու, կալանավորում են երեխաների հորեղբորը։
Ներեցեք, իսկ ո՞վ իր երեխայի պատիվը չէր գնա պաշտպանելու, հատկապես այն դեպքում, երբ իրավապահները մատը մատին չեն տալիս քայլեր ձեռնարկելու համար։
Էլ չենք քննարկում այն, թե ինչ հոգեվիճակում են հայտնվել աղջիկները, իրավապահ համակարգի փնթի աշխատանքի հետևանքով։
NEWSPRESS.am