Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Արթուր Պողոսյանն Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր, «Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Նախքան թվային տվյալները ներկայացնելը՝ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է 2025 թվականի ընթացքում համապատասխան ոլորտներում աշխատանքների կազմակերպման և կազմակերպչական բնույթի մի շարք խնդիրների լուծման, պատշաճ նախաքննության իրականացման և արդյունավետության բարձրացման, քննիչների մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային կարողությունների կատարելագործման, քրեական վարույթները ողջամիտ ժամկետում ավարտելու նկատառումներից ելնելով իր կողմից տրված հանձնարարականներին և հրամաններին:

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեի նախագահի թիվ 77-Լ հրամանով փոփոխություն է կատարվել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գնահատման, պարգևատրման չափորոշիչներ հաստատելու մասին հրամանում, որով քննիչների աշխատանքների գնահատման կարգում որպես առաջնահերթություն սահմանվել են դատավարական ավարտների տեսքով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև կոռուպցիոն և տնտեսական  բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները։

Մյուս կարևոր ներքին իրավական ակտը կայացվել է 2025 թվականի ապրիլի 11-ին թիվ 106-Ա հանձնարարականի միջոցով, որը վերաբերում է քննիչների ամենօրյա կատարած աշխատանքների վերաբերյալ շաբաթական հաշվետվության ներկայացմանը և ամենօրյա տեղեկանքների կազմմանը, որտեղ արտացոլվում է, թե օրվա ընթացքում կոնկրետ քրեական վարույթով ինչ քննչական կամ վարութային գործողություն է կատարել քննիչը և որքան տևողությամբ, ինչը հնարավորություն է տալիս վերլուծության ենթարկելու քննիչի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և զբաղվածությունը։ 

Ավարտված քրեական վարույթների աճ

Ելույթի ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է հաշվետու ժամանակահատվածում քննվող, ընթացքը լուծված և դատավարական ավարտներով քրեական վարույթների աճին:

Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում քննվող քրեական վարույթներն աճել են 5.590-ով կամ 6.5%-ով (2025 թվականին քննվել է 90.931 քրեական վարույթ՝ նախորդ տարվա 85.341-ի համեմատ), ընթացքը լուծված քրեական վարույթները՝ 6.483-ով կամ 10.2%-ով (90.931 վարույթից լուծվել է 69.694-ի ընթացքը՝ նախորդ տարվա 63.211-ի համեմատ), իսկ դատավարական ավարտով քրեական վարույթները՝ 2.825-ով կամ 23.8%-ով (ավարտված 41.761 քրեական վարույթից 14.650-ը՝ 15.533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 11.825 քրեական վարույթի համեմատ՝ 12.805 անձի վերաբերյալ):

Քննիչների արտադրողականության աճ

Արտադրողականությունը կազմել է 76.6%՝ նախորդ տարվա 74.1%-ի համեմատ, այսինքն աճել է 2.5%-ով:
Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ քրեական վարույթների աճին զուգահեռ աճել է նաև մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը՝ կազմելով 142 քրեական վարույթ (2024-ին՝ 132):

Կալանքի միջնորդությունների նվազում

Անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններին՝ Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ թիվը նվազել է: Մասնավորապես՝ ներկայացվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 3.063 միջնորդություն (2024-ին՝ 3.095), որից 2.181-ը բավարարվել է ամբողջությամբ, 578-ը՝ մասնակի, 304-ը մերժվել է:
2025 թվականին մեղադրյալի կարգավիճակ է ունեցել 16.294 անձ, իսկ 2024 թվականին՝ 13.262, այսինքն` 3.032-ով կամ 22.8%-ով ավելի: Խափանման միջոց կալանքը կիրառվել է մեղադրյալների 18.7%-ի, իսկ 2024 թվականին՝ 23.3%-ի նկատմամբ, այսինքն՝ խափանման միջոց կիրառելու դեպքերը նվազել են 4.6%-ով:

Հանցագործությամբ պատճառված գույքային վնասի վերականգնումներ

Արթուր Պողոսյանը կարևորելով պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ Քննչական կոմիտեի կատարած հետևողական աշխատանքը՝ նշել է, որ 2025 թվականի ընթացքում վերականգնված գումարների աննախադեպ աճ է գրանցվել: Մասնավորապես՝ ավարտված և անավարտ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր՝ 47 մլրդ 129 մլն 552 հզր ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 8 մլրդ 41 մլն 225 հզր-ով (2024-ին՝ 39 մլրդ 118 մլն 327 հզր ՀՀ դրամ):

Բացի այդ, արգելանք է դրվել 1 մլրդ 294 մլն 194 հզր ՀՀ դրամ ընդհանուր արժողության գույքի և 11 մլրդ 696 մլն 13 հզր դրամական միջոցների վրա, ընդհանուր` 12 մլրդ 990 մլն 207 հզր դրամի չափով:

Զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել

Անդրադառնալով զինվորական ծառայության հետ կապված դեպքերին՝ Քննչական կոմիտեի նախագահը ընդգծել է, որ ծառայության հետ կապված սպանության դեպքեր չեն արձանագրվել (2024-ին՝ 5 դեպք, 5 անձ), հակառակորդի կողմից կատարված սպանություններ նույնպես չեն արձանագրվել (2024-ին՝ 3 դեպք, 4 անձ), ինչպես նաև չեն արձանագրվել ծառայության հետ կապված տրանսպորտային կամ մարտական միջոցներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 2 դեպք, 5 մահացած անձ) և ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնների խախտման դեպքեր (2024-ին՝ 1 դեպք, 2 մահացած անձ):

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններ

2025 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 643 քրեական վարույթ (2024-ին՝ 1.215), որից 55-ը՝ 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 62 վարույթ՝ 134 անձի վերաբերյալ), 105-ը կարճվել է (2024-ին՝ 245), 193 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, այդ թվում՝ Քննչական կոմիտեի ստորաբաժանումներ (2024-ին՝ 295), 53-ը` միացվել է (2024-ին՝ 147), 57-ը  հաշվառվել են որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 55), 180-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 471): 

Արթուր Պողոսյանը կարևորելով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու և վերացնելու ուղղությամբ տարվող հետևողական մոտեցումը՝ ընդգծել է, որ այդ նպատակով քննիչների կողմից ներկայացվել է 744 միջնորդագիր, իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներով խնամակալության և հոգաբարձության մարմիններին, ուսումնական հաստատություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներին ուղարկվել է 62 միջնորդագիր: