Մերձավոր արևելքում 50,000 ամերիկացի զինվորներ մարտական պատրաստության մեջ են
Փետրվարից ի վեր Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքի բազաներում իր զորքերի քանակը մեծացրել է մոտ 10,000-ով՝ հասցնելով 50,000-ի:
Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Թերթի տվյալներով՝ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունից առաջ տարածաշրջանում տեղակայված էր մոտ 40,000 ամերիկացի զինվոր՝ Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրաքի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի և Բահրեյնի բազաներում։
Ներկայումս տարածաշրջանում ԱՄՆ զորքերի թիվը գերազանցել է 50,000-ը։
Թերթը նշում է, որ Մերձավոր Արևելքում գտնվող ողջ զորախումբը մնում է լիակատար մարտական պատրաստության մեջ։