Ուկրաինան լայնածավալ հարձակում է սկսել Մոսկվայի ուղղությամբ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Մոսկվայի մարզի ռազմական և ռազմավարական օբյեկտների վրա։ Նախնական հարված է հասցվել Նարո-Ֆոմինսկի Նարա արտադրական և լոգիստիկ համալիրին, որը պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը մայրաքաղաքին մոտենալիս խոցել են 28 անօդաչու թռչող սարք:
Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են հարվածի վայրերում։
Տեղի բնակիչները հայտնել են Նարո-Ֆոմինսկում և շրջակա տարածքում տեղի ունեցած մի շարք պայթյունների մասին։
Սոբյանինը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են դեպի Մոսկվա թռչող ևս ութ անօդաչու թռչող սարքեր։
Օրվա սկզբից ի վեր ոչնչացված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը 41 է։