Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին

Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«25 տոկոս վարկանիշով չեն կարող իշխանություն պահել Հայաստանում. ասում է Սամվել Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում:

Այն, որ գործող իշխանության վարկանիշն այդքան է, կարծես թե որեւէ ողջախոհ մարդ չի դնում կասկածի տակ:

Այդ իմաստով, անկասկած է, որ Կարապետյանը արձանագրում է իրողությունը, այլ ոչ թե անում զուտ ընտրական քարոզչությունից բխող հայտարարություն: Այստեղ շատ կարեւոր է դիտարկել սակայն արձանագրված իրողության այսպես ասած տողատակը, քաղաքական էությունը:

Թե ինչ է դիտարկում այդ մասով Կարապետյանը, ինձ հայտնի չէ, բայց ըստ իս այս արձանագրման ներքո պետք է ուշադրության արժանացնել ոչ թե 25 տոկոսով իշխանություն պահել-չպահելու հնարավորությունը, այլ՝ պահելու դեպքում այդ իշխանության այսպես ասած կենսունակությունն ու կարողունակությունը:

Ես սա եմ առաջին հերթին դիտարկում եւ ուշադրության տեսանկյունից մատնանշում Կարապետյանի հայտարարության ներքո:

«25 տոկոսով չես կարող իշխանություն պահել» արտահայտության իմաստն ըստ իս՝ այն է, որ 25 տոկոսի՝ այլ կերպ ասած՝ ընդամենը հանրության քառորդի վստահությունն ու քվեն ունեցող իշխանությունը, եթե անգամ ընտրական վիճակագրության եւ մաթեմատիկական խաղի միջոցով գրանցի 51 կամ անգամ 60 տոկոս, չի կարող լինել իշխանության կրող:

Որովհետեւ իշխանությունը հանրային տրամադրությունն է՝ իրավական ու սահմանադրական կարգից զատ: Եվ այստեղ է, որ սահմանադրական կարգի տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը վաղուց է կորցրել իշխանությունը: Եվ հիմա ընտրական պրոցեսի միջոցով նրա վերարտադրությունը՝ իրականում 25 տոկոսի աջակցություն ունենալով, նշանակելու է նաեւ իշխանության կորուստ հանրային տրամադրության եւ լեգիտիմության իմաստով:

Այստեղ է Փաշինյանի գլխավոր մարտահրավերը հունիսի 7-ին, եւ այստեղ է ցայտնոտը, կամ եթե կուզեք՝ փակուղին: Նա, իհարկե, այսօր էլ, եւ արդեն տեւական ժամանակ ընդամենը այսպես ասած 25 տոկոսի վրա է: Բայց ներկայումս միեւնույն է` արձանագրումը 2021 թվականի հունիսի 21-ի արդյունքն է: Եվ այստեղ զուտ արդյունքը չէ մաթեմատիկայի իմաստով, այլ այդ ժամանակ Փաշինյանն իսկապես ուներ շատ ավելի բարձր հանրային աջակցություն:

Հետո այն կորցրել է, իսկ հունիսի 7-ը կլինի արդեն այդ կորստի արձանագրումը, եթե անգամ նա ֆորմալ պահի իշխանությունը: Ու այստեղ է Հայաստանի համար կոլապսը՝ նրա իշխանություն մնալու դեպքում:

Որովհետեւ նա ֆորմալ առումով լինելու է, այսպես ասած, ընտրված իշխանություն, բայց գործնականում չի ունենալու իշխանության համար կարեւորագույն պատվարն ու փաստարկը՝ հանրային պասիվ ու ակտիվ շոշափելի աջակցություն: Մինչդեռ, նրա հանդեպ արտաքին պահանջները այսպես ասած բխելու են արդեն ֆորմալ ցուցանիշներից: Իսկ այդ պահանջները մեղմ ասած բավականին հավակնոտ են բոլոր կողմերից:

Ահա թե ինչու եմ պարբերաբար նշում՝ Հայաստանի համար իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է, ու թող չհնչի պարադոքսալ՝ բայց դա նույնքան անհրաժեշտություն է նաեւ հենց Նիկոլ Փաշինյանի համար»: