Ծանրամարտի երիտսարդական ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երկու մասնակից
Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում մայիսի 7-ին Հայաստանն ունի երկու մասնակից: Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երևանի ժամանակով 17:00-ին մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը (86 կգ), իսկ ժամը՝ 20:00-ին 94 կգ քաշային ծանրորդների պայքարին կմասնակցի Վալերիկ Մովսիսյանը: