Վերջում պարզվելու է, որ Գազայի կամ Ուկրաինայի հարցերով Հայաստանը դիմում է ՄՔԴ-ին. Արտակ Բեգլարյան
Հետաքրքիր է, թե ինչու են ՀՀ պաշտոնյաները (գլխավոր դատախազ, արտգործ նախարար) ընդունում Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն և ինչ հարցեր են քննարկում նրա հետ, եթե Հայաստանը չի ցանկանում դիմել ՄՔԴ-ին՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած ադրբեջանական ոճրագործությունների հարցերով: Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Ավելին, նույնիսկ խանգարում են այլ երկրներին պետական դիմում (state referral) ներկայացնել ՄՔԴ-ին այդ հարցերով:
Վերջում պարզվելու է, որ Գազայի կամ Ուկրաինայի հարցերով Հայաստանը դիմում է ՄՔԴ-ին՝ հանուն հեռավոր խաղաղության ու ցեղասպանությունների կանխարգելման, քանի որ մեր տարածաշրջանը ամենաանվտանգն ու ամենախաղաղն է, իսկ ՀՀ գործող իշխանությունները՝ ամենաարդարն ու ամենամարդասերը»: