Կյանքից հեռացել է Գևորգ Կալոշյանը. նա հայ-թուրքական հանդիպումների հայկական կողմի թարգմանիչն էր
ArmLur.am-ի աղբյուրները երեկ երեկոյան փոխանցել են, որ կյանքից հեռացել է Գևորգ Կալոշյանը։ Նրա մոտ սրտի կանգ է եղել:
Ըստ ArmLur.am-ի, Գևորգ Կալոշյանը վերջին ժամանակներում հայ-թուրքական գրեթե բոլորի հանդիպումների ժամանակ հայկական կողմի թարգանիչն է եղել: Նա օրերս ներկա է եղել նաև Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման աշխատանքային խմբի հանդիպմանը: