Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ենթակա է դադարեցման. փաստաբան
«Միքայել Սրբազանի նկատմամբ չէր կարող այս քրեական հետապնդումը հարուցվեր, իսկ հարուցված քրեական հետապնդումն էլ ենթակա է դադարեցման»,- Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ վարույթի ոչ իրավաչափ նախաձեռնումը հանգեցնում է անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն, եթե նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրից։
«Սույն քրեական վարույթը ոչ իրավաչափ է նախաձեռնվել օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա, խախտվել են քրեական վարույթ նախաձեռնելու օրինականություն երաշխավորելու կարգը, այլ կերպ ասած քրեական վարույթի նախաձեռնումը ոչ իրավաչափ է, որի պայմաններում ամբողջ քրեական վարույթը դառնում է ոչ իրավաչափ»,- հայտարարեց փաստաբանը։