Զելենսկին կոչ է արել Պուտինին դուրս գալ բունկերից և ընտրել խաղաղությունը
Ռուսաստանը խախտել է մայիսի 6-ի գիշերը սկսված հրադադարը։ Ուկրաինան իր հաջորդ քայլերը կորոշի երեկոյան ռազմական և հետախուզական հաղորդագրությունների հիման վրա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է Telegram-ում։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ հայտարարված հրադադարի պայմաններում, գրոհային գործողությունները շարունակվում են ռազմաճակատի բոլոր կարևոր հատվածներում, և միայն օրվա սկզբից ի վեր ռուսական բանակը իրականացրել է մոտ 30 գրոհային գործողություն։
Միայն այս գիշեր և առավոտյան գրանցվել է ավելի քան 20 ավիահարված՝ ավելի քան 70 ավիառումբի կիրառմամբ։ Գիշերվա ընթացքում ռուսական բանակը նաև հարվածներ է հասցրել տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով։ Մասնավորապես, մեր Ուկրաինայի պաշտպանության ուժերը չեզոքացրել են մոտ 90 գրոհային անօդաչու թռչող սարք։ Եղել են նաև հրթիռային հարվածներ,-նշել է Զելենսկին:
Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի իր պատերազմը։ Նույնիսկ ինտերնետի անջատման և կապի արգելափակման պայմաններում, ռուսների մեծ մասը հիանալի հասկանում է, որ իրենց ղեկավարությունը կարող է դուրս գալ իր բունկերից և ընտրել խաղաղությունը: