Հիմա էլ հո չեն ասելու, թե շատ աղ են ցանել, դրանից ա, որ նոր փռած ասֆալտը քանդվում ա (տեսանյութ)
Բլոգեր Արթուր Չախոյանը սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում նոր իրականացված ասֆալտապատման աշխատանքների վիճակը։
Նա իր հրապարակման մեջ հեգնական կերպով արձագանքել է հնարավոր բացատրություններին՝ նշելով, որ այս անգամ դժվար կլինի ասֆալտի քանդվելը կապել ձմռանը օգտագործված աղի հետ։ Նրա խոսքով՝ նոր փռված ասֆալտի որակը արդեն խնդիրներ է ցույց տալիս, ինչը տեսանյութում էլ է ընդգծված։