Իրանը պատրաստ է արդար համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Արաղչի
Իրանը պատրաստ է արդար համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ՝ հակամարտությունը լուծելու համար։
Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պեկինում իր չինացի գործընկեր Վան Իի հետ բանակցությունների ժամանակ։
«Մենք կընդունենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր», - ասել է նա՝ նշելով, որ Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված պատերազմը համարվում է միջազգային իրավունքի խախտում։
Արաղչին նշել է, որ Իրանը ամեն ջանք կգործադրի իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար ամերիկյան կողմի հետ բանակցություններում։
Վան Իին, իր հերթին, ընդգծել է Մերձավոր Արևելքում լիակատար հրադադարի անհրաժեշտությունը։