Շախմատի միջազգային մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են
Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում:
Հայկը և Էմինը 4 հնարավորից ունեն 3.5 միավոր և կիսում են 1-14-րդ հորիզոնականները:
Մրցաշարին մասնակցում են նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, ովքեր ունեն 2.5 միավոր: