Պապոյանի հայտարարությունից անցել է 6 օր, բայց հեղուկ գազի գինը անգամ 1 դրամով չի նվազել. Արիանա Հովսեփյան
Ապրիլի 30-ին, 6 օր առաջ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ հեղուկ գազի խնդիրը երկու պատճառ ունի` Լարսի փակ լինելն ու իրանական գործոնը: Ասաց, որ Լարսը բացվել է, և շաբաթ օրը` մայիսի 2-ին, գազի գներն էականորեն կնվազեն: Այդ օրվա դրությամբ գազը 270-280 դրամ էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արիանա Հովսեփյանը:
«Անցել է 6 օր, հեղուկ գազի գինը անգամ 1 դրամով չի նվազել: Նորից 270-280 դրամ է: Ոչ թե էականորեն, այլ ընդհանրապես չի նվազել:
Սրանք ամեն ինչում են օդում խոսում, անցնում է, գիտեն` մոռանում ենք: Այդպես էլ երկրի ապագայի մասին են մեծ-մեծ խոսում, քվե ստանում, հետո մոռանում խոստումների մասին: Իսկ մեր նաիվ ժողովուրդը չի խրատվում` հավատում ու հավատում է»: