Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայով
Տեսանյութ

ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց նկատմամբ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտել է մի շարք իրավախախտումներ, հայտնում են ՊԵԿ-ից։

Այսպես,  սահմանափակ պատասխանատվությամբ երեք ընկերություն, չունենալով Կենտրոնական բանկի կողմից տրամադրված արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա,  իրականացրել են արտարժույթի առուվաճառքի գործարքներ։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, երեք ընկերության վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների հիմքով, ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտման փաստի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով: Միաժամանակ, հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտեի` քրեական վարույթներ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

Մեկ այլ դեպքով` անհատ ձեռնարկատեր «Գ․Դ․»-ն 100․000 դրամը գերազանցող  առուվաճառքի գործառնությունների համար չի պահանջել հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ և գործարքը ձևակերպել է իր որդու անձնագրով՝ խախտելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված կարգի պահանջները։

Արտարժույթի փոխանակման կետերից մեկի աշխատակիցն էլ հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը չպահանջելու նպատակով 100․000 դրամը գերազանցող  առք ու վաճառքի գործարքը բաժանել է երկու մասի, որով ևս խախտվել է ՀՀ կենտրոնական բանկի հաստատված կարգի պահանջները։

Իսկ անհատ ձեռնարկատերեր «Ա․Մ․»-ն, «Հ․Հ․»-ն և «Հ․Ղ․»-ն, խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների պահանջները, իրականացրել են արտարժույթի փոխանակման գործարքներ և չեն տրամադրել սահմանած կարգով, ձևով և վավերապայմաններով արտարժույթի առուվաճառքի գործառնությունները հավաստիացնող անդորրագրերը:

Եվս 2 ընկերություն թաքցրել է շուրջ 60 մլն․ դրամի հարկվող շրջանառություն: Արդյունքում, պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 11 մլն․ ՀՀ դրամ հարկ։ Իրականացված միջոցառումների շրջանակում, վերջիններս վերականգնել են պետությանը պատճառված վնասը։ ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին՝ պահանջել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող անդորրագրեր:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները տրամադրվել են նաև ՀՀ կենտրոնական բանկ՝ խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։

Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: