Ադրբեջանի տարածքով ռուսական հացահատիկի ու պարարտանյութերի նոր խմբաքանակ կուղարկվի Հայաստան
Այսօր ռուսական հացահատիկն ու պարարտանյութը կրկին տարանցիկ կերպով կտեղափոխվեն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Չորս վագոն պարարտանյութ և չորս վագոն հացահատիկ կմեկնեն ժամը 11:00-ին Բիլաջարի կայարանից։
Նշենք, որ սա հացահատիկի առաջին փոխադրումն է մայիս ամսին Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: