Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներՆեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
Մամուլ

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ վարչապետի օգնական Կարինե Դավոյանի պաշտոնատար անձի 2023–2025 թվականների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը՝ ներկայացնելով նրա կենսագրական տվյալները, ունեցվածքը և ֆինանսական շարժը վերջին երեք տարիների ընթացքում։

Կարինե Դավոյանը ՀՀ վարչապետի օգնական է նշանակվել 2023 թվականի հունվարի 26-ին։ Նա մասնագիտությամբ լեզվաբան է․ 1978 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, իսկ 1990 թվականին՝ Մոսկվայի Մորիս Թորեզի անվան լեզվաբանական համալսարանի թարգմանչական ֆակուլտետը։

Տարիներ շարունակ զբաղվել է զբոսաշրջության ոլորտով, թարգմանչական աշխատանքներով և միջազգային մեդիայի հետ համագործակցությամբ։ Մինչ պետական համակարգում նշանակվելը աշխատել է «ԱլիքՄեդիա Հայաստան»-ում՝ որպես միջազգային լուրերի թարգմանիչ։

2025 թվականի հայտարարագիր

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականին Կարինե Դավոյանի ֆինանսական վիճակը ներկայացված է հետևյալ կերպ․ • Բանկային հաշիվների մնացորդ՝ 2,560,834 դրամ • Կանխիկ դրամ՝ չի հայտարարագրվել • Կենսաթոշակ՝ 568,800 դրամ • Աշխատավարձ՝ 12,151,909 դրամ («Վարչապետի աշխատակազմ»)

Ընդհանուր եկամուտները գերազանցում են 12 միլիոն դրամը։

2024 թվականի տվյալներ

2024 թվականի տվյալներով՝ • Բանկային հաշիվների մնացորդ՝ 1,206,937 դրամ • Կանխիկ դրամ՝ չկա • Կենսաթոշակ՝ 568,800 դրամ • Աշխատավարձ՝ 10,831,634 դրամ

Ընդհանուր եկամուտ՝ 11,400,434 դրամ։

2023 թվականի տվյալներ

2023 թվականի հայտարարագրում նշվում է, որ՝ • Բանկային հաշիվների մնացորդը կազմել է մոտ 1,472,601 դրամ • Ընդհանուր եկամուտները՝ շուրջ 9,5 միլիոն դրամ

Եկամուտների հիմնական աղբյուրը եղել է պետական աշխատավարձը։

Անշարժ և շարժական գույք

Բոլոր հայտարարագրերում նշվում է, որ Կարինե Դավոյանը ունի Երևանում բնակարան, որը ձեռք է բերել ժառանգությամբ՝ 2015 թվականին։ Տրանսպորտային միջոց չի հայտարարագրվել, ինչպես նաև կանխիկ դրամ չի արձանագրվել։

Ուսումնասիրելով երեք տարվա հայտարարագրերը՝ նկատվում է, որ Կարինե Դավոյանի եկամուտների հիմնական աղբյուրը պետական աշխատավարձն է, իսկ բանկային հաշիվներում առկա միջոցները տարիների ընթացքում աստիճանաբար աճել են»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում