Խոշոր հրդեհ Թեհրանի առևտրի կենտրոններից մեկում. կան զոhեր և վիրավnրներ
Իրանի մայրաքաղաք Թեհրանի արևմտյան մասում գտնվող «Էրգուվան» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել՝ 26-ը։
Միևնույն ժամանակ, Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է ութ մահվան և 36 վիրավորի մասին։
Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, և զոհերի թիվը կարող է աճել։
Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Հետաքննություն է ընթանում։