Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Մամուլ

Տեր-Պետրոսյանը մնում է իր ընկալումների գերին.«Իրատես»

«Բոլոր նրանց, ովքեր իրականում զարմացել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից. չե՞ք կարծում, որ հենց առաջին օրերին ՀՀ առաջին նախագահը ոչ միայն պետք է Սերժ Սարգսյանի հետ հանդիպեր, այլեւ պետք է հրավիրեր մամլո ասուլիս (իսկ նրա ասուլիսը միանգամից կհայտնվեր համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում) եւ բացատրեր՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ու ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ: Լիուլի օրինակներ կարող էր բերել Ալիևների ընտանիքի հետ իր շփումներից և մեկնաբաներ իր նախագահության ընթացքում կնքված զինադադարը:

Ո՞վ, եթե ոչ նա (երբ սպանվել է սպարապետ Վազգեն Սարգսյանը), պիտի մանրամասներ, թե ինչ երաշխիքներ էին տալիս Ռուսաստանն ու Ղազախստանը ու համեմատեր նրանց հետագա վարքագիծը: Պատմական գիտելիքների հարուստ զինանոցից էլ մեջտեղ բերեր, թե Թուրքիան իրեն ինչպես է պահել ու ինչ կարող է անել հիմա: Չարեց: Լևոն Տեր-Պետրոսյանը գերադասեց Սերժ Սարգսյանին հանդիպել, որ ավելի խելամիտ ու զգուշավոր քայլ է՝ բնորոշ նրա պրագմատիկ մտածողությանը:

Գերպրագմատիզմն այս անգամ առաջին նախագահին իսպառ դավաճանել է, նա շարունակում է իրականությունը տեսնել հաստատված կարծրատիպերի սահմաններում միայն եւ շարունակում է համարել, որ եթե հրադադարը կնքվեց Ռուսաստանի միջամտությամբ, Ռուսաստանն ի վիճակի է թույլ չտալ զինադադարի լայնածավալ խախտումներ: Հազիվ թե առաջին նախագահը չգիտի, որ Ռուսաստանը ոչ միայն ի վիճակի է թույլ չտալ, այլեւ ի վիճակի է կազմակերպել, իսկ եթե այդ մասին լռում է, ուրեմն շարունակում է կաշկանդված մնալ իր գործողությունների մեջ ու քաղաքական ապագա հաշվարկներում առաջնորդվում է ոչ թե ազգային, այլ քաղաքական շահերով:

Նա արձանագրում է, որ զինադադարը մեծացնում է Ռուսաստանի դերը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում, առանց քննարկելու՝ լա՞վ, թե՞ վատ է դա՝ հաշվի առնելով ապրիլյան զարգացումները։ Երբ Ռուսաստանը պիտի սպասի, որ Բաքուն հասնի Ստեփանակերտ եւ միջամտի միայն այն դեպքում, երբ հայերն են գրոհում, քանի՞ լումա է Մոսկվայի միջամտության գինը:

Երբ Բաքվին մինչեւ ատամները պիտի զինի, Երեւանին նույնիսկ 200 միլիոն վարկով հասանելիքը չտա, դրակա՞ն, թե՞ բացասական է լինելու հայերի համար Մոսկվայի դերի մեծացումը բանակցություններում:

Հավելեք, որ երրորդ տարին է՝ Մոսկվան Ադրբեջանին փորձում է ԵՏՄ տանել, որ Բաքվի նավթն ու գազը Եվրոպա կամ չհասնեն, կամ հասնեն Ռուսաստանի միջով, իսկ Բաքուն գինը վաղուց է ասել՝ Ղարաբաղը:

Եվ՝ վերջապես ով-ով, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը լավ պիտի հասկանար, որ ոչ միայն «պահի թելադրանքով պայմանավորված իմպուլսիվ» վճիռներն են վտանգավոր, այլեւ վճիռները հետաձգելը, ուշացնելը կամ չընդունելն ու ապավինելը իրադարձությունների զարգացմանը, ինչով Հայաստանը զբաղվել է այսքան ժամանակ՝ հույսը դրած կամ պատմական արդարության, կամ ռազմավարական դաշնակցի, կամ բախտը բերելու վրա:

Նրա հարցազրույցը սքանչելի ուղերձ է բոլորիս 20-րդ դարից՝ այն ժամանակվա մտածողության, գնահատականների ու գործողությունների, հնարավոր չէ պատմության 25 տարին դեն նետել ու ապրել կաղապարված-կաշկանդված: Ինչպես առաջին նախագահն էր ասում իր լավագույն օրերին՝ չկան հավերժական դաշնակիցներ, կան հավերժական շահեր: Իսկ հավերժական շահերը 21-րդ դարում, ինչպես բոլոր դարերում, պահանջում են ինքնուրույն, ինքնիշխան որոշումներ, որոնք արդյունք են տալու, ոչ թե թղթի վրայի պայմանագրերով ու փակ աչքերով միջազգային ասպարեզ նետվել ու ըմբռնում ակնկալել:

Լևոն Տեր-Պետրոսյանը դա ոչ թե չգիտի, այլ չի ընդունում. նա մնում է պատմության իր ընկալումների գերին, նաեւ հիշողությունների, ով-ով, ինքը լավ գիտի, որ իր հրաժարականի գլխավոր պատճառը Կրեմլն էր ու Կրեմլի տեր Բորիս Ելցինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում