Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը։
Շերեմետևոն հայտարարել է թռիչքների հնարավոր փոփոխությունների մասին։
Նախկինում սահմանափակումներ էին մտցվել Վնուկովոյում, Դոմոդեդովոյում և Ժուկովսկիում տագնապային ազդանշանի պատճառով։
Որոշ ժամանակ անց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Max հաղորդագրությունների հավելվածում հայտնեց, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել չորս անօդաչու թռչող սարքերի հարձակումը։