Ադրբեջանն ու Թուրքիան կսկսեն անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն
Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ կարտադրի «SİVRİSİNEK» անվամբ անօդաչու թռչող սարք:
Այս մասին Ստամբուլում կայացած SAHA 2026 պաշտպանական, ավիացիայի և տիեզերական արդյունաբերության ցուցահանդեսում հայտարարել է թուրքական Baykar պաշտպանական ընկերության գործադիր տնօրեն Հալուկ Բայրաքթարը։
Նա նշել է, որ SAHA 2026-ում ներկայացված բոլոր ԱԹՍ-ները, այդ թվում՝ «SİVRİSİNEK»-ը, կարտադրվեն ադրբեջանական գործարաններում։
Նրա խոսքով՝ կոմպակտ ԱԹՍ-ը նախատեսված է հիմնականում ցամաքային թիրախներին խոցելու համար և ժամանակակից ռազմական տեխնոլոգիա է։
ԱԹՍ-ը մոտավորապես 3.8 մետր երկարություն ունի և 3.2 մետր թևերի բացվածք ունի։ Դրա առավելագույն թռիչքի տևողությունը 8-9 ժամ է, իսկ արագությունը՝ մոտավորապես 55 կմ ժամ։