Ապրիլ ամսին Գեղարքունիքում ծնվել է 79 երեխա
2026 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 79 երեխա, որից 41-ը՝ տղա, 38-ը՝ աղջիկ:
79 երեխաներից 12-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 29-ը՝ Մարտունու ծննդատանը, 25-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 9-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։