Ըստ էության ասվում է, որ Հայաստանը դարձնում են Ադրբեջանի ֆիլիալ, ու սրանք դեռ գուբեռնիա լինելուց էին խոսում․ Շարմազանով
Նիկոլը ըստ էության չի հերքում, որ ՀՀ-ն դարձնում է Ադրբեջանի ֆիլիալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Փաշինյանը փաստացի ընդունում է իր և Ալիևի խոսույթի նույնական լինելը։
Այսքանից հետո ո՞նց կարելի է սրանց սատարել։
Քիչ առաջ Փաշինյանն ասում է.
«Առաջին անգամ է, որ Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործում են նույն կամ շատ նման խոսույթ»։
Մարդը բառացի ինքնախոստովանում է, որ ինքն ու Ալիեւը նույն խոսույթն ունեն։
Իսկ ի՞նչ է ասում Ալիևը։
Նա Արցախի 150 հազար հայերին անվանում է սեպարատիստ, իսկ Արցախյան պատերազմի մասնակիցներին ու Արցախի ղեկավարությանը՝ ռազմական հանցագործներ։
Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն Հայ Եկեղեցու դեմ սուր մեղադրանքներ է հնչեցնում, նույնն անում է Փաշինյանը։
Ըստ էության ասվում է, որ Հայաստանը դարձնում են Ադրբեջանի ֆիլիալ։
Ու սրանք դեռ գուբեռնիա լինելուց էին խոսում։
Դուք Հայաստանը տանում եք ադրբեջանացման»: