Ավինյանը խոստանում է՝ մեկուկես տարի հետո ունենալու ենք Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող ևս մեկ ճանապարհ
Սրանից մեկուկես տարի հետո ունենալու ենք Իսակովի պողոտան Արշակունյացին միացնող ևս մեկ ճանապարհ, որն անցնելու է Նորագյուղ թաղամասի հարակից հատվածով, այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտնեց Տիգրան Ավինյանը։
«Այստեղ ենթադրվում է մեծ ներդրումային ծրագիր իրականացնել, այդ հատվածում նոր կենտրոն ստանալ»,-ասաց Ավինյանը։