ԿԸՀ սոցհարթակում գրված վիրավորանք պարունակող մեկնաբանություններն ավտոմատ հեռացվելու են ԱԲ-ի միջոցով
ԿԸՀ սոցիալական հարթակում գրված վիրավորանք պարունակող մեկնաբանությունները ավտոմատ հեռացվելու են Արհեստական բանականության միջոցով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԸՀ-ն։
«Կիրառվող ԱԲ մոդերատոր ծրագիրը հեռացնելու է նաև քարոզչական բնույթի մեկնաբանությունները, որովհետև ԿԸՀ-ն ապաքաղաքական մարմին է, և ցանկացած բնույթի քարոզչական մեկնաբանությունները պետք է հեռացվեն մեր հարթակից:
ԿԸՀ-ն պատասխանատու է ընտրությունների կազմակերպման և իրականացման համար, և հետևաբար մեր սոցիալական հարթակը ծառայում է ընտրական գործընթացին վերաբերելի տեղեկատվությունը հանրությանը փոխանցելու համար: Ուստի ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ քարոզչական բնույթի մկենաբանություններ գրելուց»: