Ռուսական բանակը զանգվածային օդային հարվածներ է հասցնում Ուկրաինային. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են Ուկրաինայի Պոլտավայի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերի վրա:
Հարվածների հետևանքով կա 7 զոհ և 46 վիրավոր:
Պոլտավայի ղեկավար Վիտալի Դյակիվնիչի խոսքով՝ ռուսական ուժերը մայիսի 5-ի գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել տարածաշրջանին։ Հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ 31-ը։
Հարվածի հետևանքով վնասվել է արդյունաբերական գործարան և երկաթուղային ենթակառուցվածք։ 3480 բաժանորդ մնացել է առանց գազի։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Չեռնիգովի մարզում մասնավոր տան վրա հարվածների հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
Դնեպրոպետրովսկի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումների հետևանքով երկու մարդ վիրավորվել է և կա մեկ զոհ: