Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցում են զորավարժությունների
Թուրքիայում ընթացող «EFES 2026» բազմազգ զորավարժությունների նախապատրաստական ուսուցողական աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում են նաև Ադրբեջանի զինծառայողները։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Միջազգային զորավարժությունների պլանի համաձայն՝ զինծառայողները տարբեր զորավարժարաններում մարզվում են հրետանային համակարգերի և ականանետերի սարքերով:
Նշվում է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները իրենց առաջադրանքները կատարում են բարձր պրոֆեսիոնալ մակարդակով։