Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Հասարակություն

Խորեն Լևոնյանն ասել է, թե ինչու է հեռացել Հանրային հեռուստաընկերությունից

«Նոր տարվա ֆիլմի նկարահանումների ժամանակ ինձ առաջարկեցին ձայն կարդալ։ Տեքստը նայելուց հետո հասկացա, որ ինձ սազական չէ, որովհետև  ոնց որ ձեռք առնես այն ամեն ինչը, ինչ 15 տարի ստեղծել ես՝ նկատի ունեմ «Երգ երգոցը», և իմ պայմանագրի մեջ չկա կետ, որ ինչ-որ բան պետք է անեմ»,- այս մասին Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման ժամանակ հայտարարել է դերասան Խորեն Լևոնյանը՝ խոսելով Հանրային հեռուստաընկերությունից հեռանալու մասին։

Նա նշեց, որ ինքն ընդամենը ծառայություններ մատուցող է։

«Տարբեր պրոդյուսերներ էին կապվում ինձ հետ, որ տեքստը կարդամ, ես ասացի՝ խնդիր չկա, քանի որ Հանրայինն ինձ համար տան պես տեղ է, 25 տարի այնտեղ եմ աշխատում, մի երկու բան խմբագրենք, որովհետև նկատեցի միտում՝ ոնց որ ձեռք առնեն իմ հայերեն խոսքը, և գուսանների, աշուղների տարիների աշխատանքը։ Ես ասացի՝ խմբագրեք այս ամենը, և ես կկարդամ, խնդիր չկա։ Ասացին՝ չէ, չի լինի։ Ես էլ ասացի՝ չեմ կարդա, խմբագրեք»,- պատմել է Խորեն Լևոնյանը՝ չնշելով կոնկրետ անուններ։ 

Հաղորդավարն իր խոսքում նշել է, որ իր տեղեկություններով պետք է հայտարարեր՝ «դիմավորենք՝ գուսան Լիդուշիկ»։ 

«Չգիտեմ՝ քեզ որտեղից այդ ինֆորմացիան, բայց մոտավորապես այդպես»,- արձաքագնել է Լևոնյանը։ 

«Երբ նկարահանումներին  երկու-երեք օր էր մնացել, զանգեցի պարզաբանելու՝ կա՞ նկարահանում, ասացին՝ չէ, ժողով է եղել, որտեղ բացեիբաց քննարկել են ինձ, ասել են՝ այս բանը չի արել մեզ համար, և որոշել են իմ թեկնածությունը դնեն հեռացման համար։

Հիմա «Երգ երգոցի» կրկնություններն են ցույց տալիս, որպեսզի չգիտեմ՝ ինչ լինի։ «Երգ երգոցում» աշխատում էին 50-ից ավելի երաժիշտներ...»,- ասել է Լևոնյանը։

Հարցին՝ անձնական կոնֆլիկտ կա՞ր ձեր և Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի միջև, Լևոնյանը պատասխանել է. «Անձնական կոնֆլիկտ ունենալու համար պետք է այդ մարդուն տեսնես։ 5 տարի աշխատել եմ, կարծում եմ՝ մեկ անգամ եմ տեսել, բարևել, ինչպես եք, հաջողություն։ Ոչ մի անձնական բան։ Իհարկե, վստահ եմ, ես նորից կլինեմ եթերում, կվերադառնամ այնտեղ, որտեղից սկսել եմ, երբեք չեմ փոխել ալիքը, 25 տարի միայն այդ ալիքում եմ աշխատել, ոնց որ հարազատ օջախ լինի»։