Ուժգին պայթյուն Չինաստանի գործարաններից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Չինաստանի Հունան նահանգում հրավառության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի:
Ըստ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է 61 մարդ։
Լյույան քաղաքի արտակարգ իրավիճակների գոտի է ուղարկվել հինգ փրկարարական ջոկատ, որոնցում մոբիլիզացվել է ընդհանուր առմամբ 482 մարդ։
Հզոր պայթյունից առաջացած պայթյունի ալիքը վնասել է 300-400 մետր շառավղով շենքերը։
Պայթյունի մանրամասները դեռ հայտնի չեն: Նշվում է, որ կան տասնյակ վիրավորներ: