Հույս ունեմ, որ 2028-ին հնարավորություն կունենամ այցելել Ադրբեջան
«Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը, թեպետ հեռակապով։ Հույս ունենք, որ ես հնարավորություն կունենամ 2028-ին այցելել Ադրբեջան»,-Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին բացման խոսքում հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ գագաթնաժողովի անցկացման համար Ադրբեջանն ու Հայաստանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությանը, հիմա աշխատում են միամյանց հետ, «որպեսզի ամրապնդենք ու ինստիտուտցիոնալ դարձնենք մեր երկու երկրների միջև խաղաղությունը»։
Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել եվրոպական մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ ու կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Առաջին անգամ գագաթնաժողովին որպես հյուր հրավիրվել է ոչ եվրոպական երկրի ղեկավար՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։