2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Ղարաբաղում ավարտեց «uեպшրшտիզմը». Ալիև
Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միացել է տեսաձայնային կապի միջոցով։
Նա իր ելույթը սկսեց. «Բարի ողջույններս Բաքվից»։
Ալիևը նշեց, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ ամիսներ առաջ քննարկել է իր մասնակցությունը և համաձայանվել են, որ ինքը կմիանա տեսաձայնային կապով։
Նա նաև հայտարարեց, որ 2028 թվականին մայիսին հերթական գագաթնաժողովը կանցնակցվի Ադրբեջանում։
«Հայաստանը դրան աջակցեց։ Սա հտակ ցուցում է, որ իրողությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրողություն է։ Ավելի քան 9 ամիս արդեն խաղաղ ապրում ենք, սովորում ենք ապրել խաղաղության մեջ։
Մեզ համար և, վստահ եմ, մեր հայ գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է»։
Ըստ նրա, խաղաղության այս օրակարգի ներքո ևս մեկ ձեռքբերում է փոխկապակցվածությունը. «Թրամփի ճանապարհն անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան և դառնալու է Միջին միջանցքի մի մաս: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները։
«Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը դա շատ հստակ ընդգծեց»։
Ալիևը նաև ասաց. «2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Ղարաբաղում ավարտեց սեպարատիզմը։
Եվրոպական խորհրդարանը թիրախավորել է Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք, սուտ, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վերջ դրել սեպարատիզմին»։